Շրի Լանկայում ընտրությունների օրը զինված խումբը հարձակվել է մահմեդական ընտրողների ավտոբուսների շարասյան վրա

11:13   16 Նոյեմբեր 2019    270

Շրի Լանկայում շաբաթ առավոտյան անհայտ անձանց զինված խումբը հարձակվել է ավտոբուսների շարասյան վրա, որոնցում նախագահի ընտրություններին քվեարկության համար եղել են տեղի մահմեդական համայնքի անդամներ, հաղորդում է Շրի Լանկայի ոստիկանությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևմտյան մասում՝ ընտրատեղամասերի բացումից քիչ առաջ: Տեղանքը շրջափակելով՝ չարագործները հարձակվել են հարյուրից ավելի ավտոբուսների շարասյան վրա: Նրանք նաև քարեր ու անվադողեր են նետել ճանապարհին՝ թույլ չտալով մեքենաներին հասնել ընտրատեղամասեր:

Նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան։ Տեղի ունեցածից հետո Շրի Լանկայի խոշոր քաղաքներում կարգուկանոնի պահպանման նպատակով բանակի լրացուցիչ ստորաբաժանումներ են տեղակայվել:

Շաբաթ Շրի Լանկայում նախագահական ընտրություններ են ընթանում։ Դրանց մասնակցում է շուրջ 16 մլն ընտրող, քվեարկությունն ընթանում է 22 ընտրատարածքներում: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 35 թեկնածու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շրի-Լանկա  


Վերնագիրի այլ պիտակները