ԱՄՆ-ում դպրոցական ֆուտբոլային խաղի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել

11:26   16 Նոյեմբեր 2019    251

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Փլեզանթվիլ քաղաքում դպրոցական ֆուտբոլային խաղի ընթացքում հրաձգություն է տեղի ունեցել, առնվազն երկու մարդ է տուժել, հայտնում է Hayatsk.info-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին:

Ըստ Ատլանտիկ շրջանի իշխանությունների՝ հրաձգությունն իրականացվել է ուրբաթ երեկոյան՝ Փլեզանթվիլի և Քամդենի դպրոցների միջև կայացած խաղի ժամանակ: Տուժածները հոսպիտալացվել են:

Ձերբակալությունների մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները