Գերմանացիների 90%-ը կազատվի «համերաշխության հարկից»

11:50   16 Նոյեմբեր 2019    214

Գերմանիայի բնակիչների մեծ մասը 2021 թվականի կազատվի «նոր դաշնային հողերի հետ համերաշխության հարկից»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Դոյչե վելլեն:

Տեղեկացնենք, որ Գերմանիայի վերամիավորումից հետո Գերմանիայի բնակիչներն ու ընկերությունները եկամուտից որոշակի գումար են վճարում նախկին Արևելյան Գերմանիայի տարածքային զարգացման համար:

Բունդեսթագը որոշել է, որ գերմանացիների մոտ 90%-ը կազատվի այդ վճարումից, 3.5%-ը կշարունակի ամբողջությամբ վճարել, իսկ 6.5%-ը մասնակի կվճարի՝ կախված եկամուտի չափից:

Տեղեկացնենք, որ 2018 թվականին «համերաշխության հարկի» շնորհիվ բյուջե է մտել 18.9 միլիարդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները