Ոստիկանությունը Չիլիի մայրաքաղաքում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ

12:58   16 Նոյեմբեր 2019    653

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով նրանց դեմ կիրառել է արցունքաբեր գազ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չիլիում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հոկտեմբերի սկզբից, երբ հայտարարվել էր մետրոյով երթևեկության գնի բարձրացման մասին: Աստիճանաբար, ցուցարարները սկսել էին իրենց դժգոհությունը հայտնել նաև այլ խնդիրների առնչությամբ: Մասնավորապես, նրանք նշում են, որ անհնար է ստանալ արժանապատիվ անվճար կրթություն և առողջապահական ծառայություններ, ցածր է աշխատավարձը:

Հոկտեմբերի 18-ից խաղաղ ցույցերը վերածվել են իրավապահ մարմինների հետ բախումների:

Ցույցերի պատճառով Չիլիում ստիպված են եղել չեղարկել նոյեմբերին կայանալիք Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չիլիի  


Վերնագիրի այլ պիտակները