Վրաստանի նախագահը խոսել է երկրում բողոքի ցույցերի մասին

13:04   16 Նոյեմբեր 2019    374

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեկնաբանել է երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նա Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են երկրում իրավիճակի ապակայունացման պատճառ դառնալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զուրաբիշվիլիի խոսքերով, վրաց հասարակությունը հոգնել է սկանդալներից և ճգնաժամերից, և առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, անհրաժեշտ է առավելագույն հանգստություն պահպանել, որպեսզի քաղաքացիները կարողանան ազատ ընտրություն կատարել:

Վրաստանի ղեկավարը նաև ասել է, որ ընտրական համակարգում փոփոխություններ չմտցնելը բացասական գնահատականներ է առաջացրել երկրում ընթացող գործընթացների վերաբերյալ, և ափսոսանք է հայտնել, որ հասարակության կողմից սատարվող բարձր մակարդակի նախաձեռնությունը «ավարտին չի հասցվել»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցեր են ընթանում խորհրդարանի կողմից 2020 թվականի ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելու վերաբերյալ օրինագծի չընդունման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները