Ելիսեյան պալատը հաստատել է «Նորմանդական քառյակի» գագաթնաժողովի անցկացման ժամկետները

13:21   16 Նոյեմբեր 2019    259

Ելիսեյան պալատը պաշտոնապես հաստատել է նորմանդական ձևաչափով (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա և Գերմանիա) գագաթնաժողովի անցկացումը Փարիզում:

Այն կկայանա ս.թ. դեկտեմբերի 9-ին: Այս մասին տեղեկացնում է tass.ru գործակալությունը: «Գագաթնաժողովը կանցնի նորմանդական ձևաչափով և տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, օրը՝ երկուշաբթի: Այն Փարիզում կհավաքի 4 պետությունների նախագահներին և Կառավարության ղեկավարներին»,-նշել է Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա նաև հիշեցրել է, որ գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը քննարկվել է Բրեգանսոնում՝ օգոստոսի 19-ին կայացած Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման ժամանակ: «Գագաթնաժողովը տեղի կունենա, քանի որ այս ամռան ընթացքում բանակցություններում զգալի առաջընթաց է եղել և հաջողվել է զորքերը հանել մի շարք լարված գոտիներից»,-նշել են Ելիսեյան պալատում:

Մամուլի ծառայության ներկայացուցիչը հիշեցրել է նաև, որ նորմանդական ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2014 թվականի հունիսի 6-ին նորմանդական Բենուվիլ ամրոցում: Այդ հանդիպումից հետո երկրները ևս մի քանի անգամ հանդիպել են նախարարների և դիվանագիտական ներկայացուցիչների մակարդակով: «Նորմանդական քառյակի» վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Բեռլինում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ելիսեյան-պալատ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները