ԷՄԳ-ն պահպանել է 2019-2020 թվականների համար նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը

13:43   16 Նոյեմբեր 2019    257

Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2019-2020 թվականների համար նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը պահպանել է օրական համապատասխանաբար 1 մլն եւ 1,2 մլն բարելի չափով:

Դա հետեւում է ԷՄԳ-ի նոյեմբերյան հաշվետվությունից։ Գործակալությունը 2019 թվականի չորրորդ եռամսյակում նավթի համաշխարհային պահանջարկի աճի արագացում է սպասում օրական 1,1 մլն բարելից մինչեւ օրական 1,9 մլն բարել՝ ԱՄՆ-ում նավթի ցածր գների եւ աճող սպառման հաշվին, եւ դրա հետ մեկտեղ 2019-2020 թվականների համար կանխատեսումը պահպանում է առանց փոփոխությունների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2019 թվականի երրորդ եռամսյակում նավթի պահանջարկի աճի մեջ առավել մեծ ավանդ է ներդրել է Չինաստանը, որտեղ պահանջարկի ավելացումը տարեկան հաշվարկով կազմել է օրական 640 հազար բարել: Մինչեւ 2020 թվականի սկիզբը ԷՄԳ-ն ԱՄՆ-ում պահանջարկի աճի տեմպերի ավելացում է սպասում օրական մինչեւ 190 հազար բարել, իսկ Չինաստանում՝ դանդաղում օրական մինչեւ 375 հազար բարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԷՄԳ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները