Մորալեսը պնդում է, որ ԱՄՆ-ը ցանկացել է իրեն խաբեությամբ տեղափոխել Գուանտանամոյի բանտ

13:59   16 Նոյեմբեր 2019    259

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները Մեքսիկային օգնություն էին առաջարկել՝ կապված Բոլիվիայից Մեխիկո իր տեղափոխման հետ։

Մորալեսը կարծում է, որ ԱՄՆ-ը ցանկացել է խաբեությամբ տեղափոխել իրեն Գուանտանամոյի բանտ։ Այս մասին նա ասել է Reuters-ի հետ հարցազրույցում։

«ԱՄՆ-ից զանգահարել էին Բոլիվիայի ԱԳ նախարարին (Կարեն Լոնգարիկ)՝ մեզ համար ինքնաթիռ ուղարկելու առաջարկով, որը կտաներ մեզ այնտեղ, որտեղ ցանկանում ենք։ Ես վստահ եմ, որ դա լինելու էր Գուանտանամոն»,-ասել է Մորալեսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բողոքի ակցիաները Բոլիվիայում սկսվել են հոկտեմբերին անցկացված նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքով հաղթել է Մորալեսը։ Ընդդիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները, բողոքի ալիք է սկսվել։

Պաշտոնը լքելու մասին Մորալեսը հայտարարել է նոյեմբերի 10-ին և 2 օր անց լքել երկիրը։ Նոյեմբերի 12-ին նա ժամանել է Մեքսիկա, որտեղ նրան աղաքական ապաստան է տրամադրվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մորալես   Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները