Սպիտակ տունը Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ լսումները ժամանակի դատարկ վատնում է անվանել

14:05   16 Նոյեմբեր 2019    412

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որտեղ ներկայացուցիչների պալատում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի վերաբերյալ լսումները ժամանակի դատարկ վատնում են անվանել:

Հայտարարության մեջ ասվում է, որ Թրամփի հետագա ճակատագրի վերաբերյալ երկրորդ լսումները Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի մասնակցությամբ նույնքան անօգուտ են եղել, որքան առաջինը:

«Դժվար է պատկերացնել ժամանակի ավելի մեծ կորուստ, քան այսօրվա լսումներն էին»,- ընդգծել է Սպիտակ տունը:

Ինչպես նշում են ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրից, լսումների ժամանակ որևէ ապացույց չի ստացվել, որտեղ խոսվեր Թրամփի մեղքի մասին: Երկրի առաջնորդի իբր հանցավոր գործունեության մասին չի կարողացել պատմել նաև Յովանովիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները