Իրանում բենզինի գնի բարձրացման դեմ պիկետներ են տեղի ունեցել

14:12   16 Նոյեմբեր 2019    596

Իրանի մի շարք քաղաքներում ուրբաթ երեկոյան բենզինի գնի բարձրացման դեմ պիկետներ են տեղի ունեցել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության տվյալներով` Մեշհեդում մի քանի տասնյակ մարդ հանդես է եկել իրանական իշխանությունների կայացրած որոշման դեմ: Սակայն ցույցը շուտով ավարտին է մոտեցել, առանձին հավաքներ են տեղի ունեցել Շիրազում, Բիրջանդում, Ահվազում և երկրի մի շարք այլ քաղաքներում:

Սիրջանում բողոքարարները փորձել են այրել տեղական նավթի պահեստը, ինչին խոչընդոտել են ոստիկանության աշխատակիցները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները որոշում են կայացրել նոյեմբերի 15-ից քվոտաներ կիրառել արտոնյալ բենզինի համար և բարձրացնել վառելիքի գները: Վառելիքի գինը քվոտայի շրջանակում կազմել է 15 հազար ռիալ, դրանից դուրս` 30 հազար, այն դեպքում, երբ նախկինում բենզինն արժեր 10 հազար ռիալ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ այդ միջոցները ձեռնարկվել են որպես օգնություն ցածր եկամուտ ունեցող բնակիչներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները