Արգենտինայի ընտրված նախագահը մտադիր չէ երկխոսություն վարել Ժանին Անյեսի հետ

14:26   16 Նոյեմբեր 2019    434

Արգենտինայի ընտրված նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն հայտարարել է, որ մտադիր չէ երկխոսություն վարել Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսի հետ, քանի որ նրան երկրի ներկայացուցիչ չի համարում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես չեմ խոսի նրա հետ, ով չի ներկայացնում Բոլիվիան»,- ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ Ֆերնանդեսն ասել էր, որ հարևան երկրում տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում։

Բոլիվիայում հոկտեմբերի 20-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Համաձայն Բարձրագույն ընտրական դատարանի՝ հաղթանակ է տարել Էվո Մորալեսը։ Նրա գլխավոր մրցակից Կառլոս Մեսան հայտարարել է, որ չի ընդունում մրցակցի հաղթանակն առաջին փուլում։ Երկրում կամարտահայտման արդյունքների հրապարակումից հետո սկսվեցին բողոքի ակցիաներ և գործադուլներ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները