Մեծ Բրիտանիայի արևմտյան հատվածում ուսանողական հանրակացարան է այրվում. VIDEO

14:44   16 Նոյեմբեր 2019    400

Մեծ Բրիտանիայի արևմտյան Բոլթոն քաղաքի ուսանողական հանրակացարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է The Telegraph-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել 25 հրշեջ մեքենա: Շենքից տարհանվել են բոլորը:

Մոտակայքում ապրող մարդկանց խորհուրդ է տրվել փակել պատուհաններն ու դռները և հնարավորության դեպքում չմոտենալ դեպքի վայրին:

Տուժածների մասին չկան տեղեկություններ:



Hayatsk.info

Հեշթեգներ: ՄեծԲրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները