Հռոմի պապը համեմատականներ է անցկացրել մերօրյա իրականության և Հիտլերի ժամանակաշրջանի միջև

18:35   16 Նոյեմբեր 2019    341

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում հրեաների, գնչուների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետապնդումներն իրեն հիշեցնում են Ադոլֆ Հիտլերի ժամանակները:

«Խոստովանում եմ, որ երբ ես լսում եմ որոշ մարդկանց ելույթները, ովքեր պատասխանատու են հասարակական կարգի պահպանման համար կամ աշխատում են երկրների կառավարություններում, հիշում եմ Ադոլֆ Հիտլերի ելույթները 1934 և 1936 թվականներին»,-նշել է Հռոմի պապը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքերով՝ այս հետապնդումները ներկայացնում են ատելության մշակույթ, որը հետ է շպրտում մարդկությանը: «Դա այն է, ինչ անում էին այն ժամանակներում և հիմա դրանք վերադառնում են»,-նշել է պապը:

Նա կոչ է արել իր լսարանին՝ ուշադիր լինել և՛ քաղաքացիական, և՛ հոգևոր կյանքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները