Եղիսաբեթ թագուհու որդին չի հիշում, որ ծանոթ է իրեն սեռական բռնության մեջ մեղադրող կնոջ հետ

19:02   16 Նոյեմբեր 2019    292

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի միջնեկ որդին առաջին անգամ խոսել է ամերիկացի միլիարդատեր, ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր հարաբերությունների մասին։

Էպշտեյնն այս տարվա հուլիսին ինքնասպանություն գործեց բանտում, որտեղ հայտնվել էր մանկապղծության և անչափահասներին սեռական ստրկության վաճառքի մեղադրանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

59-ամյա արքայազն Էնդրյուն BBC- ին տված հարցազրույցում, որը եղել է թագուհու թույլտվությամբ, ասել է, որ զղջում է, որ շարունակել է շփվել Էպշտեյնի հետ այն բանից հետո, երբ 2008-ին նրան մեղավոր ճանաչեցին և բանտարկեցին:

Եվ որ դրանով վնաս է հասցրել թագավորական ընտանիքի վարկանիշին, ինչի համար ամեն օր նախատում է իրեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները