Մակրոնը ցանկանում է, որ ԵՄ-ն ավելի անկախ լինի ՆԱՏՕ-ից

19:16   16 Նոյեմբեր 2019    306

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պահանջում է փոփոխություններ մտցնել ԵՄ համաձայնագրի մեջ, որպեսզի Բրյուսելը ավելի անկախ լինի ՆԱՏՕ-ից պաշտպանական հարցերում:

Մակրոնը պահանջում է փոփոխություններ կատարել համաձայնագրի 42-րդ հոդվածի 7-րդ կետի մեջ, որում ասվում է, որ ԵՄ-ն պետք է օգնություն ցուցաբերի միության մեկ այլ երկրի, եթե նրա վրա զինված հարձակում է տեղի ունենում: Ստույգ չի նշվում, թե ինչ փոփոխություններ է առաջարկում Մակրոնը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա կարծիքով փոփոխությունները ավելի լավ պաշտպանություն կերաշխավորեն ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրների՝ Շվեդիայի, Ավստրիայի, Կիպրոսի, Մալթայի, Իռլանդիայի և Ֆինլանդիայի համար: Ֆրանսիայի նախագահի կարծիքով փոփոխությունները թույլ կտան ԵՄ-ին սեփական ուժերով պաշտպանել ինքն իրեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները