Բրիտանացին միլիոնատեր է դարձել՝ փորձելով զվարճացնել հիվանդ կնոջը

19:25   16 Նոյեմբեր 2019    286

Մեծ Բրիտանիայի բնակիչ Քևին Ֆրենսիսը հարստացել է մեկ մլն ֆունտ ստերլինգով՝ փորձելով զվարճացնել կնոջը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ տղամարդը Merry Millions վիճակախաղի երկու քարտ է գնել 10 ֆունտով իր 75-ամյա հաշմանդամ կնոջ՝ Բրենդայի համար:

Քարտերի վրա առկա պաշտպանիչ շերտը միասին ջնջելուց հետո Քևինը համեմատել է արդյունքները հաղթող համադրության հետ: Համընկնել է այն տողը, որով նախատեսված նվերը մեկ մլն ֆունտ ստերլինգն էր նշված:

«Ես շոկի մեջ էի և մեկ ժամից ավել ոչինչ չէի ասում Բրենդային: Երբ այնուամենայնիվ պատմեցի նրա շահումի մասին, նա մտածեց, որ ես կատակում եմ»,- պատմել է բրիտանացին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները