Չնայած արեւոտ եղանակին՝ քաղաքին դեռեւս սպառնում են հեղեղումները, որոնք կարող են սկսվել հանգստյան օրերին մակընթացությունների բարձր մակարդակի պատճառով, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Հեղեղումից հետո, որը քաղաքում տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին եւ ջրի բարձրությունը հասավ 187 սանտիմետրի կրիտիկական՝ 130-ի փոխարեն, Վենետիկում հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ։ Մակընթացությունների կրկնման պատճառով՝ մինչեւ 160 սանտիմետր, քաղաքի 70 տոկոսը մնում է ջրի տակ։
Իշխանությունները փակել էին Սուրբ Մարկոսի հրապարակը, փակ է Դոժերի պալատը եւ ջրի մեջ է Սուրբ Մարկոսի տաճարը։ Չեղարկվել են «Լա Ֆենիչե» թատրոնի ներկայացումները։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ