Հնդկաստանը բալիստիկ հրթիռ է փորձարկել, որն ունակ է միջուկային լիցք կրել

22:07   16 Նոյեմբեր 2019    336

Հնդկաստանում բարեհաջող փորձարկման են ենթարկվել Agni II միջին հեռահարության բալիստիկ հռթիռները:

«Հրթիռը, որն ունակ է միջուկային մարտական լիցք կրել, արձակվել է երկու հազար կիլոմետր հեռավորությամբ Օրիսսա արևելյան նահանգի Աբդուլ Քալամ կղզու հրաձգարանից»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռազմավարական ուժերի հրամանատարությունից հավելել են, որ Agni II հրթիռն ուսումնական թիրախ է խոցել: Ներկա պահին Հնդկաստանի սպառազինության կազմում ընդգրկված են Agni-1 - Agni-4 բալիստիկ հրթիռները՝ գործունեության 700-3500 կմ հեռահարությամբ և ունակ մարտագլխիկներ կրելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները