Հայտնի է դարձել սննդակարգը, որը կփրկի գրիպից

22:34   16 Նոյեմբեր 2019    376

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կետոգենային սննդակարգը, որը հիմնված է ճարպերի օգտագործման վրա, կարող է պաշտպանել մարմինը գրիպից:

Մասնագետները հետազոտություն են անցկացրել կրծողների վրա. մի խումբը մեկ շաբաթվա ընթացքում կերակրվել է մեծ քանակությամբ ճարպոտ սնունդով, իսկ մյուսը հիմնականում ածխաջրերով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուհետև նրանք վարակվել են գրիպի վիրուսով, որի արդյունքում կենդանիները, որոնք ճարպ են կերել, հիվանդությունը շատ ավելի հեշտ են հաղթահարել:

Գիտնականները նաև պարզել են, որ նման դիետան ակտիվացնում է իմունային համակարգը և կանխում է վիրուսի զարգացումը:

Կետոգենետիկ դիետայի 90%-ը բաղկացած է ճարպերից, որոնք հայտնաբերված են մսի, ձկների և թռչնամսի մեջ: Նաև այս դիետայի մեջ կարելի է օգտագործել օսլայից զերծ բանջարեղեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները