Instagram-ը սկսել է թաքցնել լայքերի թիվը

20:29   17 Նոյեմբեր 2019    269

Instagram սոցիալական ցանցը սկսել է ողջ աշխարհում թեստային ռեժիմով փակել հրապարակումների լայքերի թիվը։

Այդպիսով՝ սոցցանցի ղեկավարությունը ցանկանում է շեղել օգտատերերի ուշադրությունը գնահատականներից և կենտրոնացնել այն կոնտենտի վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այսպիսով՝ այլևս հնարավոր չի լինի տեսնել այլ օգտատերերի հրապարակած լուսանկարների և տեսանյութերի լայքերի ու դիտումների քանակը։ Սակայն լուսանկարը կամ տեսանյութը տեղադրած անձը կարող է նախկինի պես տեսնել իր հրապարակմանն ուղղված հավանումների քանակը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Instagram   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները