ԱՄՆ-ում երկու ինքնաթիռներ են բախվել օդանավակայանում

20:41   17 Նոյեմբեր 2019    331

Ամերիկյան Տեխաս նահանգի Սան Անտոնիայի միջազգային օդանավակայանում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել. երկու բիզնես դասի օդանավեր են բախվել միմյանց:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, խոսքը Cessna Citation մակնիշի օդանավերի մասին է, որոնցից մեկը կայանված է եղել օդանավակայանում նոյեմբերի 5-ից ի վեր՝ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքից ժամանելուց հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կայանված օդանավին է բախվել մեկ այլ բիզնես դասի օդանավ, որը հանկարծակի սկսել է առաջ ընթանալ: Հրշեջների տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, թե չի նշվում` արդյոք ինքնաթիռներում ուղևորներ եղել են, թե ոչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները