Սոցցանցերում հրապարակվող տեղեկությունների համաձայն՝ ցուցարարների հանրահավաքի գլխավոր վայրերն են Բալստիլի հրապարակն ու Ժոաշեմ դյու Բելլեի հրապարակը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, երկու հանրահավաքներին էլ մի քանի տասնյակ մարդիկ են մասնակցում, սակայն նրանց թիվն ավելանում է, քանի որ մարդիկ շարունակում են ժամանել:
Տեղում հերթապահող օրինապահները ստուգում են անցորդների անձնական իրերը՝ զենք կամ զենքի փոխարեն հնարավոր կիրառության իրեր գտնելու նպատակով: Հարյուրավոր մարդկանց ստուգելուց հետո 9 մարդ բերման է ենթարկվել: Ցուցարարներից ոմանք եկել են նույն պաստառներով, որոնք ներկայացվել էին դեռևս մեկ տարի առաջ մեկնարկած առաջին ցույցերի ընթացքում:
Հիշեցնենք, որ նախօրեին ցուցարարները Ֆրանսիայի տասնյակ քաղներում մասնակցում էին 53-րդ շաբաթօրյա ակցիային: Միայն Փարիզում երեկ 173 մարդ բերման էր ենթարկվել: 2018-ի նոյեմբերի 17-ին սկսվեց «Դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցը՝ ընդդեմ վառելիքի գնի թանկացման, որը վերաճեց առավել լայն սոցիալ-տնտեսական, ինչպես նաև քաղաքական պահանջներ ունեցող քաղաքացիների բողոքի:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ֆրանսիա
Փարիզ