Ինչպես տեղեկացնում է
Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, ՄԱԿ-ի անհանգստությունը կապված է երկրի նախկին նախագահ Էվո Մորալեսի աջակիցների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների հետեւանքով զոհերի թվի աճի հետ:
Վերջին տվյալներով՝ զոհվել է 9 մարդ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը զգուշացրել է, որ բռնության սրացումը կարող է ժողովրդավարական գործընթացի բռնազավթման հանգեցնել:
«Ինձ մտահոգում է այն, որ Բոլիվիայում իրավիճակը կարող է հսկողությունից դուրս գալ, եթե իշխանությունները չզբաղվեն մարդու իրավունքների հարգման հարցով»,- ասել է Բաչելեթը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեքսիկայի իշխանությունները Էվո Մորալեսին քաղաքական ապաստան են տրամադրել։
Hayatsk.info
Հեշթեգներ:
ՄԱԿ
Բոլիվիա