Franceinfo-ի փոխանցմամբ, կալանավորումը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի հյուսիս-արևելյան Մոզել դեպարտամենտում: Ոստիկանությունը ծայրահեղ աջ խմբակցությունների կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տապալման ծրագրի հետաքննություն է անցկացնում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Պարբերականի տվյալների համաձայն, ենթադրվում է, որ 30-45 տարեկան երկու կասկածյալները նախատեսում էին 2018-ի նոյեմբերին Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի տոնակատարության ժամանակ հարձակում իրականացնել Ֆրանսիայի նախագահի վրա:
Այժմ կասկածյալները սպասում են քննիչ դատավորի կողմից մեղադրանքների առաջադրմանը: Ազգային հակաահաբեկչական կենտրոնն ավելի վաղ պահանջել էր նրանց նախնական կալանքի տակ վերցնել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ֆրանսիա
Աշխարհ