Լեգենդար երեկոյան զգեստը, որով արքայադուստր Դիանան պարել է Տրավոլտայի հետ, աճուրդի կհանվի

09:24   18 Նոյեմբեր 2019    260

Լեգենդար երեկոյան թավշյա զգեստը, որով արքայադուստր Դիանան Սպիտակ տանը պարել է հոլիվուդյան կինոաստղ Ջոն Տրավոլտայի հետ, աճուրդի կհանվի 350 հազար ֆունտ սթեռլինգով:

Ուելսի արքայադստերը ոճի իկոնա են անվանել, երբ նա հայտնվել է Սպիտակ տանը 1985 թվականին Լոնդոնի Վիկտոր Էդելշթեյն կուտուրյեի հեքիաթային զգեստով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ջոն Տրավոլտայի հետ նրա պարի լուսանկարները տարածվել են ողջ աշխարհում, իսկ դերասանն արքայադստեր հետ պարը «հեքիաթ» է անվանել:

Նշվում է, որ դրանից հետո Դիանան պատմական զգեստը կրել է եւս 3 անգամ՝ 1986 թվականին Ավստրիա այցի ժամանակ, 1991 թվականին Թագավորական օպերայում եւ 1997 թվականին իր դիմանկարի համար, որը պատկանում է լորդ Սնոուդենի վրձնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները