Մահացել է լեգենդար լուսանկարիչ Թերրի Օ՛Նեյլը, որն աշխատել է Beatles եւ Rolling Stones խմբերի հետ

09:43   18 Նոյեմբեր 2019    246

81 տարեկան հասակում մահացել է լեգենդար լուսանկարիչ Թերրի Օ՛Նեյլը, որն աշխատել է Beatles եւ Rolling Stones խմբերի հետ:

Նշվում է, որ Օ՛Նեյլը մահացել է տանը երկարատեւ հիվանդությունից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վերջին 60 տարվա ընթացքում ամենալեգենդար վարպետներից մեկի՝ այդ լուսանկարչի լուսանկարները հավերժ կման մեր հիշողություններում, սրտերում եւ մտքերում»,- ասվում է Օ՛Նեյլի պաշտոնական մահախոսականում:

Լուսանկարչի վերջին աշխատանքներից են այս տարվա հոկտեմբերին Բուքինգհեմյան պալատում Քեմբրիջի դքսուհու լուսանկարները:

Հայտնի է, որ Օ՛Նեյլը երկար ժամանակ տառապում էր շագանակագեղձի քաղցկեղով եւ գամված էր հաշմանդամի սայլակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները