Ցույցեր Իրանում․ ԱՄՆ-ի հայտարարությունը դուր չի եկել Իրանի ղեկավարությանը

09:50   18 Նոյեմբեր 2019    212

Իրանում ցույցերն ընդդեմ բենզինի գնի բարձրացման շարունակվում են։

Դեռևս ուրբաթ հաղորդվել էր, որ բողոքի ակցիայի ժամանակ 1 մարդ է զոհվել։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դատապարտում է ցույցերի ֆոնին երկրում ինտերնետն անջատելու Իրանի իշխանությունների փորձերը։ Նա նաև հայտնել է Իրանի «բազմաչարչար ժողովրդին» ԱՄՆ-ի աջակցության մասին։

Թեհրանն ԱՄՆ-ի հայտարարությունը համարում է միջամտություն երկրի գործերին։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։

«Մենք զորակցում ենք Իրանի ժողովրդին, որը պատասխանատվություն և թափանցիկություն է պահանջում իր կառավարությունից։ Իրանը միջուկային համաձայնագրի շրջանակում պատժամիջոցների մեղմացումից ստացված միլիարդավոր դոլարներն օգտագործել է ոչ թե դպրոցներ ու հիվանդանոցներ կառուցելու, այլ Մերձավոր Արևելքում ահաբեկչական բջիջներին ֆինանսավորելու համար»,-գրել է Օրտագուսն իր թվիթերյան էջում՝ վերստին աջակցություն հայտնելով ցուցարարներին։

Մուսավին իր հերթին հավելել է․ «Հետաքրքիր է, որ զորակցություն են հայտնում մի ժողովրդի, որը գտնվում է ԱՄՆ տնտեսական ահաբեկչության ճնշման ներքո»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները