Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Իրանի Ինֆորմացիայի նախարարությունը, ըստ «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցման։
Համացանցի սահմանափակումը մեկ օրով եղել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախաձեռնությունը։ Որոշման կայացման պատճառների մասին տեղեկություններ չեն հրապարակվում, սակայն հասկանալի է, որ բենզինի գների թանկացման ֆոնին սկսված բողոքի ակցիաներն են եղել նման քայլի գնալու պատճառը։
Նշենք, որ ըստ «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցման, վերջին օրերին Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել կամ ձերբակալվել ավելի քան հազար մարդ։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իրան