Իրանի հոգեւոր առաջնորդը ելույթ է ունեցել հօգուտ բենզինի թանկացման

10:28   18 Նոյեմբեր 2019    235

Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր ելույթում աջակցել է իշխանությունների՝ բենզինի թանկացման որոշմանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

«Իշխանության ճյուղային ղեկավարները կայացրել են որոշում, որը աջակցվում է փորձագետների կողմից։ Պետք է դրանք կատարել»,- իր ելույթում ասել է Խամենեին։ Նա նաեւ ասել է, որ բողոքի ցույցերի ժամանակ, որոնք սկսվել էին բենզինի թանկացման որոշման կայացումից հետո, մարդիկ են զոհվել, ավերվել են մի քանի կենտրոններ։

Հիշեցնենք, որ բենզինը գրեթե 50 տոկոսով թանկացել է Իրանում, ինչը առաջացրել է լուրջ դժգոհություններ։ Մարդիկ դուրս են եկել խոշոր քաղաքներում փողոցներ, սկսվել են բողոքի ցույցեր։ Քսանչորս ժամում Իրանում արգելվել է համացանցի հասանելիությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները