Զաքիր Հասանովի՝ օպերատիվ զորավարժությունների արդյունքների վերաբերյալ ծառայողական խորհրդակցություն է անցկացրել

17:18   16 Նոյեմբեր 2019    243

Կենտրոնական հրամանատարական կետում՝ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ՝ օպերատիվ զորավարժությունների արդյունքների վերաբերյալ ծառայողական խորհրդակցություն է անցկացվել:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Պնախարարության մամուլի ծառայությանը, խորհրդակցությանը, որն անցկացվել է՝ պաշտպանության նախարարի տեղակալների, զորատեսակների հրամանատարների, գլխավոր վարչությունների, նախարարության վարչությունների պետերի, զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ, տեսակապի միջոցով ներգրավվել են նաև միավորումների հրամանատարներ և այլ պաշտոնատար անձինք:

Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն անցկացված օպերատիվ զորավարժությունների արդյունքները վերլուծելուց հետո՝ պաշտպանության նախարարը նշել է, որ առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են, բարձր է գնահատել հրամանատարական կազմի՝ զորքերի կառավարման ունակությունները և ընդհանուր առմամբ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի մակարդակը:

Պաշտպանության նախարարը նշելով զորավարժությունների կարևորությունը, հրամանատարի և հրամանատարաղեկավար կազմի ուշադրությանն է հասցրել՝ Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ադրբեջանական բանակի վրա դրված համապատասխան խնդիրները, հրամայել է բարձրացնել՝ տարբեր մակարդակներում անցկացվող զորավարժությունների և վարժանքների քանակը և արդյունավետությունը՝ անձնակազմի մարտունակությունը բարձրացնելուն նպատակով:

Զաքիր Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել ղեկավար կազմին՝ առաջնագծում տեղակայված ստորաբաժանումերի մարտական պատրաստության բարձրացման, պաշտպանական համակարգի համակողմանի ապահովան, ինչպես նաև մարտական հերթապահության կատարման կատարելագործման և զորքերի մարտունակության բարձրացման հետ կապված:



Hayatsk.info

Հեշթեգներ: Զաքիր-Հասանով  


Վերնագիրի այլ պիտակները