Saudi Aramco-ն գրեթե 2 տրիլիոն դոլար է գնահատվել

21:44   18 Նոյեմբեր 2019    435

Սաուդյան Արաբիան պետությանը պատկանող Saudi Aramco նավթային հսկան 1,6-ից 1,7 տրիլիոն դոլար է գնահատել, հաղորդում է Bloomberg-ը:

Ինչպես նշում է գործակալությունը, իր ակցիաների 1,5 տոկոսը Aramco-ն կվաճառի տեղի Tadawul բորսայում, ինչը սպասվածից մի փոքր քիչ է: Գները կտատանվեն մեկ ակցիայի համար 30-32 սաուդյան ռեալի սահմաններում (8-8,5 դոլար):

Չնայած, որ Aramco-ն աշխարհում ամենաթանկ հանրային ընկերություններից մեկն է դառնալու, առաջ անցնելով Amazon, Apple, Microsoft և Alphabet ընկերություններից, այս գործարքի արդյունքները հեռու են արքայազն Մուհամեդի նախնական նպատակներից. տեղի և միջազգային շուկաներում 100 միլիարդ դոլարի տեղաբաշխում՝ թագավորության սուվերեն հարստության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: SaudiAramco  


Վերնագիրի այլ պիտակները