Իլոն Մասկը Լաս-Վեգասի տակ թունելի շինարարություն է սկսել

10:40   18 Նոյեմբեր 2019    222

Իլոն Մասկին պատկանող The Boring Company ընկերությունը սկսել է Լաս-Վեգասի տակ արագընթաց ավտոմոբիլային թունելի շինարարությունը, հաղորդում է NBC գործակալությունը:

1,5 կմ երկարությամբ թունելը կմիացնի Las Vegas Convention Center կոնֆերանս կենտրոնի մի քանի մասնաշենքերը: Դրա երկու ստորգետնյա մայրուղիներով երթևեկելու են առանց վարորդի մեքենաները՝ նախատեսված 16 ուղևորի համար, ևս մեկ մայրուղի հետիոտնի անցում է լինելու:

Loop անվանումը ստացած թունելի խորությունը 12 մետր է կազմելու:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԻլոնՄասկ  


Վերնագիրի այլ պիտակները