Իրանում բենզինի գնի աճի դեմ բողոքող ցուցարարները բանկեր և խանութներ են այրել

11:26   18 Նոյեմբեր 2019    353

Իրանում բենզինի գների բարձրացման դեմ ցույցերը շարունակվում են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայրաքաղաք Թեհրանում ցուցարարները թալանել և կրակի են մատնել տասնյակ բանկեր և խանութներ:

Վերջին մի քանի օրերին բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Իրանի այլ քաղաքներում: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բախումների հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը ցույցեր անելու իրավունք ունի, սակայն կառավարությունը թույլ չի տա ցույցերի վերածումն ապստամբության և անկայունության:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները