Շեհիդների և պատերազմի հաշմանդամների ավելի քան 40 ընտանիքները ևս ապահովվել է բնակարանով

09:38   18 Նոյեմբեր 2019    536

Այսօր աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարությունը՝ շեհիդների և պատերազմի հաշմանդամների ընտանիքներին է տրամադրել՝ Հաջիգաբուլի, Ուջարի, Իմիշլիի, Գազախի, Սաաթլիի, Սաբիրաբադի, Աղջաբեդիի, Աղդամի և Զարդաբի շրջաններում նրանց համար կառուցված մասնավոր տների բանալիները:

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Armiya.az-ին, արարողությանը՝ աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության փոխնախարար Մեթին Քերիմլին ընդծել է, որ նախագահ Իլհամ Ալիևի հոգատարության և ուշադրության շնորհիվ, այժմ ձեռնարկվում են ակտիվ միջոցներ՝ շեհիդների և պատերազմի հաշմանդամների ընտանիքների սոցիալական պաշտպանության համար:

Այսպես, 2018 թ. վերը նշված կատեգորիայի քաղաքացիներին տրամադրվել է 626 բնակարան, ինչը 3 անգամ ավել է նախատեսվածից: 2019 թ. նախատեսվում է՝ պատերազմի հաշմանդամներին և շեհիդների ընտանիքներին տրամադրել 934 բնակարան և առանձնատուն, որոնցից շուրջ 300-ը արդեն տրամադրվել է ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ, մինչ օրս նախարարությունը բնակարան է տրամադրել շեհիդների և պատերազմի հաշմանդամների 6,951 ընտանիքներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները