Ռուսաստանը կօգնի Թուրքիային 5-րդ սերնդի կործանիչ ստեղծել

12:01   18 Նոյեմբեր 2019    526

Ռուսաստանը պատրաստ է տեխնոլոգիական աջակցություն տրամադրել Թուրքիային՝ 5-րդ սերնդի ազգային կործանիչ ստեղծելու գործում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողների հետ զրույցում Դուբայի ցուցահանդեսի ժամանակ ասել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դիմիտրի Շուգաևը:

«Մենք այս ոլորտում առաջարկելու բան ունենք մեր թուրք գործընկերներին: Նրանք նույնպես շատ լավ աշխատանքներ են անում: Մենք կարող ենք լրջորեն օգնել նրանց»,- ասել է Շուգաևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները