Աֆղանստանում իշխանություններին է հանձնվել ԴԱԻՇ-ի 225 գրոհային

12:54   18 Նոյեմբեր 2019    452

Աֆղանստանում իշխանություններին է հանձնվել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առնվազն 225 անդամ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Ruptly լրատվական գործակալությունը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Աֆղանստանի անվտանգության ուժերն Աչինի շրջանում ռազմական գործողություններ են սկսել գրոհայինների դեմ:

Զինյալների հետ հանձնվել է նաև շուրջ 400 կին և երեխա:

Ըստ տեղի իշխանությունների՝ ԴԱԻՇ անդամների մեծ մասը Պակիստանից է և այլ օտար երկրներից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները