Սելին Դիոնը կարծիք է հայտնել, թե ինչու Դի Կապրիոյի հերոսը «Տիտանիկ» ֆիլմում չի փրկվել

13:44   18 Նոյեմբեր 2019    294

Երգչուհի Սելին Դիոնը, որը կատարել է «Տիտանիկ» ֆիլմի My Heart Will Go On գլխավոր սաունդթրեքը, Ջիմի Ֆելոնի հանրահայտ հեռուստաշոուի եթերում պատասխանել է հարցին, թե ինչու չի փրկվել Ջեքը՝ Լեոնարդո Դի Կապրիոյի մարմնավորած հերոսը:

Երգչուհին համաձայնել է այդ կարծիքին, սակայն ընդգծել է, որ մի քանի կարևոր գործոններ կան: Դրանցից առաջինը, ըստ Դիոնի, այն փաստն է, որ Ջեքի սիրելին՝ Ռոուզը, հայտնվելով լաստի վրա, կիսաուշագնաց վիճակում էր գտնվում և չէր կարող համոզել Դի Կապրիոյի հերոսին բարձրանալ, առավել ևս օգնել նրան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երգչուհին նշում է, որ Ջեքը, հավանաբար, այնքան էր սառել օվկիանոսի ջրում, որ պարզապես ուժ չուներ ջրի մակերեսին լողացող լաստի վրա բարձրանալու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները