Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով ընկերության հայտարարությանը, նավթային հսկան մտադիր է վաճառել իր 200 մլրդ արժողությամբ բաժնոտոմսերի 1.5 տոկոսը` մասնակի սեփականաշնորհման ծրագրի շրջանակներում: Ի դեպ, յուրաքանչյուր բաժնետոմս գնահատվում է 30-32 ռիալ:
Դա նշանակում է, որ Saudi Aramco-ն աշխարհի ամենաշահութաբեր և ամենաթանկարժեք ընկերությունն է և կարող է արժենալ 6-6.4 տրիլիոն ռիալ ՝ շրջանցելով Apple տեխնոլոգիական հսկային, որը տարիներ շարունակ ճանաչվում է ամենաթանկն աշխարհում:
Նշվում է, որ դա սաուդական ընկերության միակ ռեկորդը չի լինի, եթե նման բարձր գներով վաճառք իրականացվի: Բաժնետոմսերի վաճառքը 25 մլրդ դոլարի եկամուտ կբերի ընկերությանը, ինչի արդյունքում այն կգերազանցի չինական Alibaba-ի՝ 2014-ին գրանցած արդյունքները, երբ այն առաջին անգամ գրանցվել էր Նյու Յորքի ֆոնդային բորսայում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ