Իրանում բողոքի ակցիաները «ներգրավել» են 93 քաղաք, կա 27 զոհ. լրատվամիջոցներ. VIDEO

14:16   18 Նոյեմբեր 2019    186

Իրանում բենզինի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում մահացել է 27 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Al-Hadath հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Իրանի 93 քաղաքում: Ցուցարարներն այրել են Քերեջ քաղաքի բանկերը: Խոշոր անկարգություններ են տեղի ունենում նաև Թեհրանում և Ղոմում:

Իրանի կառավարությունը որոշում է կայացրել բարձրացնել բենզինի գինը 50 տոկոսով, ինչը հանգեցրել է զանգվածային բողոքի ակցիաների, որոնք սկսվել են նոյեմբերի 15-ին: Իշխանություններն ակցիաները ցրելու համար դիմում են ծայրահեղ քայլերի: Երկրի մեծ մասում անջատված է համացանցը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ բողոքի ցույցեր անցկացնող իրանցի ժողովրդին և դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը:

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբբաս Մուսավին նշել է, որ ԱՄՆ-ի հայտարարությունը համարում է երկրի ներքին գործերին միջամտելու փորձ: Մինչ այդ էլ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է երկրում ցույցերի պատճառով Թեհրանի կողմից համացանցի անջատումը և աջակցություն է հայտնել Իրանի «բազմաչարչար ժողովրդին»:



Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները