Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 18-ին հայտնել Է երկրի ազգային հեռուստատեսությունը:
Նշվում Է, որ նախագահի վիճակը կայուն Է, եւ նա հիվանդանոցից դուրս Է գրվել տուն:
Ավելի վաղ նախագահի՝ ԶԼՄ-ների հարեցերով խորհրդական Սուզանա Վասիլեւիչը պատմել Է, որ Սերբիայի ղեկավարը բոլոր հիվանդությունները տանում Է ոտքի վրա, սակայն այս անգամ իրադրությունն այնքան լուրջ Էր, որ նա ինքն Է դիմել օգնության:
Վուչիչի առողջության կապակցությամբ անհանգստություն են հայտնել աշխարհի բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ Էմանուել Մակրոնից մինչեւ Անգելա Մերկելը, հայտնել Է խորհրդականը:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Սերբիայի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը, Սերբիայի ղեկավարի կյանքն սպառնալիքի տակ Էր, սակայն ՌԲԱ-ի բժիշկները փրկեցին նրան:
Նախարարի խոսքով՝ Վուչիչը սրտի հետ կապված ոչ մեծ խրոնիկական խնդիրներ ունի, բայց նոյեմբերի 15-ի երեկոյան տեղի Է ունեցել նրա վիճակի լուրջ վատացում, եւ նա որոշել Է դիմել բժիշկներին: Վերջիններս եզրակացրել են, որ նախագահի կյանքը վտանգված Է: ՌԲԱ-ի աշխատակիցները շտապ կարգով անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել, իսկ նախագահի օրգանիզմը լավ Է արձագանքել թերապիային:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Սերբիա