Մարսելում հրաձգության հետևանքով մեկ մարդ է մահացել

14:48   18 Նոյեմբեր 2019    217

Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքը տեղի է ունեցել լույս երկուշաբթի Մարսելի Սեն-Մարթ թաղամասում: Հարձակվողները կրակ են բացել «Կալաշնիկով» ինքնաձիգից մի խումբ երիտասարդների ուղղությամբ, որոնք հավաքվել էին մթերային խանութի դիմաց:

Զոհվել է 22-ամյա մի երիտասարդ, 20-ից 25 տարեկան ևս հինգ մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել: Նաև հիվանդանոց է տեղափոխվել տուժածներից մեկի մայրը՝ ուժեղ ցնցմամբ:

Հաղորդվում է, որ խոսքը մրցակցող հանցախմբերի հաշիվների պարզման մասին է, քանի որ խանութի դիմացի տարածքը հայտնի է որպես թմրավաճառների հավաքատեղի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարսել  


Վերնագիրի այլ պիտակները