Բոլիվիայի նախկին նախագահի կողմնակիցները շրջափակել են նավթավերամշակման գործարանը

15:06   18 Նոյեմբեր 2019    265

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի աջակիցները շրջափակել են Էլ Ալտո քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լրատվամիջոցները հաղորդում են, որ արդեն մի քանի օր շարունակվող շրջափակումը վառելիքի պակաս է առաջացրել հարակից քաղաքներում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Բոլիվիայում տեղի ունեցած ընտրություններից հետո Բոլիվիայում հակակառավարական ցույցեր էին սկսվել: Օրեր առաջ երկրի նախագահ Էվո Մորալեսը հայտարարեց իր հրաժարականի մասին, այնուհետև քաղաքական ապաստան ստացավ Մեքսիկայում: Ընդդիմադիր սենատոր Ժանին Անյեսն իրեն հայտարարեց Բոլիվիայի ժամանակավոր նախագահ:

Այս իրադարձություններից հետո Էվո Մորալեսի աջակիցների և հակառակորդների միջև լարվածությունը սրվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները