Լա Մանշում ապօրինի միգրանտներով նավեր են բռնել

15:12   18 Նոյեմբեր 2019    269

Կիրակի օրը բրիտանական սահմանապահները Լա Մանշ նեղուցում 39 միգրանտներով չորս նավ են բռնել, որոնք փորձել են հասնել Միացյալ Թագավորության ափերին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Evening Standard-ը՝ երկուշաբթի՝ նոյեմբերի 18-ին՝ հղում կատարելով ներքին գործերի նախարարության ներկայացուցչին:

Նշվում է, որ առաջին նավը բռնվել է տեղական ժամանակով մոտավորապես 4:40-ին. դրանում եղել է ինը մարդ: Երեք ժամվա ընթացքում բռնվել է ևս երեք նավ: Երկրորդում եղել է հինգ միգրանտ, երրորդում`11 մարդ, չորրորդում՝ 14:

Ինչպես նշել է Բրիտանիայի ՆԳՆ ներկայացուցիչը, բոլոր ձերբակալվածներն իրենց ներկայացրել են որպես Իրանից գաղթածներ: Ըստ նրա՝ միգրանտները բուժզննում են անցնելու, որից հետո նրանք կհանձնվեն Դուվրի միգրացիոն ծառայության աշխատակիցներին:

Ապօրինի միգրանտները հաճախ ցանկացած հնարավորություն օգտագործում են` անցնելու Լա Մանշը և հայտնվելու Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց գրավում է սոցիալական ծրագիրը, փախստականի կարգավիճակը և ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԼաՄանշ  


Վերնագիրի այլ պիտակները