Պատշգամբը, որի վրա երկու տղամարդ ծեծկռտուքի են բռնվել, փլվել է. կա զոհ

15:20   18 Նոյեմբեր 2019    262

Պատշգամբը, որի վրա երկու տղամարդ ծեծկռտուքի են բռնվել, փլուզվել է:

Դեպքը տեղի է ունեցել երեկ Աստրախան քաղաքի Յաբլոչկովի փողոցի բնակելի շենքերից մեկում, տեղեկացնում է Hayatsk.info-ն: Փլուզվել է 4-րդ հարկի պատշգամբը:

Հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկը, որը 39 տարեկան էր, այսօր առավոտյան մահացել է, իսկ երկրորդ՝ 36 ամյա տղամարդու վիճակը մնում է ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հետաքննությունը պարզել է, որ տղամարդիկ եղել են անսթափ վիճակում: Նրանք տանը վեճի են բռնվել, այնուհետ որոշել են դուրս գալ պատշգամբ և այնտեղ հարաբերություններ պարզել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պատշգամբ  


Վերնագիրի այլ պիտակները