Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է La DpՍche du Midi թերթը:
Հրատարակության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով զոհվել Է 15-ամյա մի դեռահաս: Նշվում Է, որ փլուզումը կարող Էր տեղի ունենալ այն պատճառով, որ բեռնատարը գերազանցել Է այդ կամրջով երթեւեկության թույլատրելի զանգվածը: Նշանների համաձայն, որոնք տեղադրված են կամուրջ կառամուտքից առաջ, ավտոմոբիլի զանգվածի սահմանափակումը կազմում Է 19 տոննա:
Վերին Գարոնի դեպարտամենտի հրշեջ ծառայությունների հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ում, նշված Է, որ «միջադեպի վայրում աշխատում են շուրջ 80 հրշեջներ եւ փրկարարներ»: Նաեւ գործողությանը գործի են դրված ջրասուզակների մի քանի խմբեր, երեք ուղղաթիռ: Քաղաքի բնակիչներին խորհուրդ Է տրված խուսափել արտակարգ պատահարի վայրից:
Ինչպես նշում Է BFM հեռուստաալիքը, կախովի կամուրջը Մյուրպուա սյուր Տառն քաղաքում կառուցվել Է 1935 թվականին: 2003 թվականին, տեղական իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ կամուրջը վերակառուցվել Է: Դրա երկարությունը կազմում Է 152 մետր, լայնությունը՝ 5 մետր:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ֆրանսիա