Ինչու է Վլադիմիր Պուտինը լուսանկարվել Բրազիլիայի հատուկջոկատայինների հետ

16:09   18 Նոյեմբեր 2019    286

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հրաժարվում արտասահմանյան այցերի ժամանակ իր հետ լուսանկարվելուց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրառում է արել «Комсомольской правдa»-ի թղթակից Դմիտրի Սմիրնովը մեկնաբանելով ՌԴ նախագահի Բրազիլիայի հատուկջոկատայինների հետ լուսանկարը, փոխանցում է Լենտան։

«Նախագահական անփոփոխ քաղաքավարության ժեստ»,-ասել է նա:

Սմիրնովը հիշեցրել է նաև մի քանի այլ դեպքեր, երբ Ռուսաստանի նախագահը լուսանկարվել է գագաթնաժողովում աշխատող կամավորների հետ, հյուրանոցի այն անձնակազմի հետ, որտեղ ապրել է ուղևորությունների ժամանակ, ինչպես նաև Ավստրալիայի ոստիկանության սպաների հետ: Լրագրողի խոսքով՝ Պուտինի պրակտիկայում այդ մարդկանց աշխատանքի համար շնորհակալություն հայտնելը սովորական բան է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՎլադիմիրՊուտին  


Վերնագիրի այլ պիտակները