Իրանում անկարգությունների ընթացքում իրավապահներ են զոհվել

16:51   18 Նոյեմբեր 2019    340

Մի քանի իրավապահ Է զոհվել Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, որոնց պատճառը բենզինի գների բարձրացումն Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Ցավոք, տեղի են ունեցել նաեւ անկարգություններ վերջին մի քանի օրվա ընթացքում: Իրավապահ մարմինների մի քանի աշխատակիցներ ենթարկվել են հարձակման ու զոհվել»,- ասել Է Ռաբիին մամուլի ասուլիսի ընթացքում: Նա հավելել Է, որ Իրանում բողոքների մասնակիցները սառը զենք եւ հրազեն են կիրառել անվտանգության ուժերի ներկայացուցիչների դեմ:

Նրա խոսքը մեջբերում Է Իրանի կառավարության լրատվական պորտալը: Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ Է մտել կառավարության կարգադրությունը բենզինի գները կրկնակի բարձրացնելու մասին՝ մեկ լիտրի դիմաց 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար):

Դրանից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ընդհարումներ ոստիկանության հետ: Ցուցարարները հրկիզել են բանկերի գրասենյակներ եւ ավտոլցավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում:

Տեղական եւ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել Է 12-ից մինչեւ 30 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ եւ վերքեր են ստացել: Նոյեմբերի 16-ին հանրապետության իշխանությունները երկրում անջատել են Համացանցը՝ մուտք թողնելով սոսկ որոշ առցանց ծառայությունների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները