Քուվեյթի վարչապետի պաշտոնակատարը հրաժարվել Է նոր կառավարություն կազմել

16:58   18 Նոյեմբեր 2019    378

Քուվեյթի վարչապետի պաշտոնակատար շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ աս Սաբահը հրաժարվել Է երկրի նոր կառավարություն կազմելու Էմիրի առաջարկությունից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 18-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:

Ինչպես նշում Է հեռուստաալիքը, վարչապետի պաշտոնակատարը «պետության ղեկավարին շնորհակալություն Է հայտնել ցուցաբերված պատվի համար, սակայն ներողություն Է խնդրել, որ չի կարող ընդունել նոր կառավարություն ձեւավորելու նրա առաջարկությունը»:

Իր մերժման պատճառների մասին շեյխ Ջաբերը, որը հրաժարական Էր տվել նոյեմբերի 14-ին, չի հայտնել: Ինչպես հայտնել են քուվեյթյան ԶԼՄ-ները, սպասվում Է, որ Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր աս-Սաբահը հատուկ հայտարարություն կանի կառավարության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ավելի վաղ Քուվեյթի Էմիրը հրամանագիր Էր ստորագրել Էմիրության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներին պաշտոններից հեռացնելու վերաբերյալ եւ վարչապետի պաշտոնակատարին հանձնարարել Էր նոր կառավարություն ձեւավորել՝ հաշվի առնելով վերջին վերադասավորումները:

Նոյեմբերի 14-ին Քուվեյթի ղեկավարն ընդունել Է երկրի կառավարության հրաժարականը եւ նախարարներին հանձնարարել կատարելու իրենց պարտականությունները մինչեւ նոր նախարարների կաբինետի ձեւավորումը: Ինչպես հայտարարել Է քուվեյթյան կառավարության պաշտոնական ներկայացուցիչը, գործող նախարարների կաբինետի հրաժարականն ուղղված Է «նրա աշխատանքի վերակառուցմանը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քուվեյթ  


Վերնագիրի այլ պիտակները