Վրաստանի ՆԳՆ-ն ակտիվիստներին կոչ է անում լքել խորհրդարանի տարածքը

17:15   18 Նոյեմբեր 2019    426

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ռուսթավելի պողոտայում հավաքված քաղաքական խմբերի առաջնորդներին և ցույցի կազմակերպիչներին կոչ է անում դադարեցնել խորհրդարանի շենքի արգելափակումը:

Գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որում բացատրել է, որ խորհրդարանի աշխատանքը խոչընդոտելն օրենքով արգելված է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Լրագրողների հետ հանդիպմանը Վրաստանի իշխող՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ մեծամասնական ձևաչափով հանդիպմանը զրուցել են ստեղծված իրավիճակի շուրջ:

«Անկախ ընդդիմադիր ուժերի կողմից խորհրդարանի շրջափակմանը՝ այսօր նշանակված իշխող կուսակցության բյուրոյի նիստը պետք է անպայման կայանա, քանի որ այդ իրավունքը սահմանված է Սահմանադրությամբ: Այն ժամանակները, չեն, որ թույլ տանք «Ազգային շարժմանը» շրջափակել խորհրդարանն ու ձախողել սահմանադրությամբ մեզ տված օրենքը:

Կոչ եմ անում բոլորին գործել օրենքի սահմաններում, հակառակ դեպքում՝ կոչ կանենք համապատասխան մարմիններին գործել օրենքի սահմաններում: Կարևորը օրենքի գերակայությունն է: Մնացածը ուժայինների գործն է»,- քիչ առաջ հայտարարել է Կալաձեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները