Թրամփը նախատել է ԱՄՆ փոխնախագահի օգնականին

17:23   18 Նոյեմբեր 2019    396

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է արտաքին հետախուզության աշխատակցուհի, փոխնախագահ Մայք Փենսի օգնական Ջենիֆեր Ուիլյամսին, ով ներկայացուցիչների պալատում հայտարարել էր, թե Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցնն անտեղի է եղել:

«Ասացեք Ջենիֆեր Ուիլյամսին, ով էլ որ նա լինի, թող կարդա նախագահական զանգերի սղագրությունները և տեսնի հայտարարությունը, որը հրապարակել են Ուկրաինայից»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հետո լավ կլինի, եթե նա հանդիպի Թրամփի այլ հակառակորդների հետ, որոնց ես չգիտեմ, և նախագահի դեմ հարձակումը մշակի ավելի լավ»,-հավելել է նա:

Թրամփը չի մոռացել նաև դեմոկրատների մասին՝ վերջիններիս անվանելով խելագար ու անբան, ովքեր իմփիչմենթը սարքել են զենք իր դեմ պայքարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները